ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, փետրվարին Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին:
Ըստ աղբյուրի՝ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։