Ժողովուրդ. ՕԵԿ-ը լրատվամիջոցներում երևալու խնդիր է դրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ ՕԵԿ-ն ամեն ինչ անում է, որ իր անունը հայտնվի լրատվամիջոցներում: Թերթի տեղեկություններով՝ ՕԵԿ-ում ներքին որոշում է կայացվել, որ ՕԵԿ-ական նախարարներն ամեն օր հրապարակային որևէ քայլ անեն, որպեսզի այդ կերպ հայտնվեն ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, իսկ հետո էլ ցույց տան, թե իրենք ակտիվ աշխատանքներ են տանում: “”Պատահական չէ, որ ՕԵԿ-ական նախարարները վերջին շրջանում սկսել են ընդունել օտարերկրյա պաշտոնյաներին կամ էլ այս այն հարցի վերաբերյալ պարբերաբար ասուլիս են անում, պարզաբանումներ տալիս: Իսկ ՕԵԿ-ական պատգամավորներին էլ հրահանգ է իջեցվել ելույթներ ունենալ հատկապես կարևոր օրինագծերի մասին: Քարոզարշավը մոտենում է””:




Լրահոս