Ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ վարչապետի խնդրանքը․ Հովիկ Աղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Հովիկ Աղազարյանը 24News-ի հետ զրույցում հայտնեց, որ չի պատրաստվում մանդատը վայր դնել։

«Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը։ Իմ կյանքի ծանրագույն որոշման համար՝ ի թիվս այլ հիմնավորումների, որոնք կարող են սուբյեկտիվ լինել, հիմք են հանդիսացել երկու հանգամանք»,- նշել է պատգամավորը։

Աղազարյանը կարծում է, որ մանդատը վայր չդնելու իր այս որոշումից հետո Գլխավոր դատախազը կարող է մտնել խորհրդարան ու առաջարկել իրեն զրկել անձեռնմխելիությունից։




Լրահոս