Հայկական ժամանակ. Ծառուկյանը պայքարում է ցուցակի 2-րդ տեղի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է. “”Բարգավաճ Հայաստան”” կուսակցության ներկայացուցիչները երեկ կտրականապես հրաճարվել են որևէ կերպ մեկնաբանել լուրերն այն մասին, թե իրենք ԱԺ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ միասնական ցուցակով են մասնակցելու։ Թերթի աղբյուրները, սակայն, շարունակում են պնդել, որ ոչ միայն որոշումը կայացվել է, այլև Ծառուկյանը համաձայնել է դառնալ միասնական ցուցակի երրորդ համարը, իսկ ցուցակը գլխավորելու է  Սերժ Սարգսյանը։ Երկրորդ համարը, այս տարբերակով, զբաղեցնելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ներիշխանական աղբյուրները տեղեկացնում են, որ չնայած Ծառուկյանը նախնական համաձայնություն է տվել այս տարբերակին, բայց թեման վերջնական փակված չէ։ ԲՀԿ ղեկավարը, թերևս, ուզում է տեղափոխվել նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնական։ Արթուր Բաղդասարյանի համար ցուցակում տեղ նախատեսված չէ. նա ուզում է մինչ ընտրությունները դառնալ ՀՀ գլխավոր դատախազ””։




Լրահոս