Armenian text to speach

ՖՈՏՈ. Թարմ լուսանկարներ՝ Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման հրապարակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի ձեռքի տակ թարմ լուսանկարներ են հայտնվել Վազգեն Սարգսյանի՝ Սպարապետի մասին պատմող ֆիլմի նկարահանման հրապարակից։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր՝ Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումները լայն թափով առաջ են ընթանում։
Դեռ օգոստոսին ArmLur.am-ը գրել էր, որ սկսվել են սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմի նկարահանումները։ Այս մասին իր էջում տեղեկացրել էր Սպարապետի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը և նշել.

«Երբ կավարտվեն, չգիտեմ, գիտեմ միայն, որ ամբողջ թիմը ջանք ու եռանդ չի խնայում Վազգենին վայել արդյունք ստանալու համար։ Ընտրված են լավագույն արտիստներ, և վստահ եմ շատ մեծ արձագանք կունենա»,- նշել է նա:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմը կունենա «Վազգենը՝ Վերջին հրամանատարը» անունը։

Ֆիլմում Վազգեն Սարգսյանին կմարմնավորի Խորեն Լևոնյանը։

Ֆիլմը հիմնված է իրական պատմությունների վրա, որտեղ ներկայացված է Սպարապետի կենսագրությունը՝ մանկությունից մինչև մահ։

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2025 թվականին։

Էմմա Միքայելյան




Մամուլի Տեսություն

Լրահոս