Ֆիլիպինների հարավում` Զամբոանգա քաղաքում, երեկ երեկոյան հյուրանոցում տեղի տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 27 մարդ,- հաղորդում է Associated Press-ը: Պայթյունը տեղի է ունեցել հյուրանոցի երկրորդ հարկում` 226 սենյակում, ինչի հետեւանքով երկու մարդ տեղում մահացել են, իսկ երրորդը զոհվել է` հայտնվելով փլատակների տակ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթել է ինքնաշեն պայթուցիկ: Ահաբեկչության մեջ իշխանությունները մեղադրում են տեղի ահաբեկչական խմբավորումներին:
Ահաբեկչություն ֆիլիպինյան հյուրանոցում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ