Բաշար Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը գտնվում է Մոսկվայում և Ռուսաստանում ստացել է քաղաքական ապաստան, TASS-ին հայտնել է Կրեմլում աղբյուրը:

«Ասադն ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա: Ռուսաստանը, հումանիտար նկատառումներից ելնելով, նրանց ապաստան է տրամադրել»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում կատարելով սիրիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրում ռազմական գործողությունների ֆոնին լքել է մայրաքաղաք Դամասկոսը ու հեռացել «անհայտ ուղղությամբ»:




Լրահոս