ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխարհազորը կլուծարվի. Կառավարությունը նոր նախագիծ է ներկայացրել ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում աշխարհազորը կլուծարվի, փոխարենը կգործեն տեղական պաշտպանության ուժեր։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գործադիրը նոր նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Պաշտպանության մասին ՀՀ օրենքում։ Գործադիրը, մասնավորապես, առաջարկում է լուծարել աշխարհազորը, փոխարենը ստեղծել տեղական պաշտպանության ուժեր։

Տեղական պաշտպանության ուժերը կազմավորվում են որպես համայնքի պաշտպանության ստորաբաժանումներ:

Հարցը դեկտեմբերի 17-ին կքննարկվի ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, այնուհետև նույն օրակարգով ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ խորհրդարանը մտադիր է դեկտեմբերի 19-ին արտահերթ նիստ գումարել։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում աշխարհազորը ստեղծվել է 2020թ-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս