![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/photo_5389094705985348342_x.jpg)
Մենք մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
«Խաղաղության ապահովումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և նոր հնարավորություններ կստեղծի։ Թուրքիան աջակցում է բոլոր ջանքերին այս գործընթացում։ Մեր երկիրն աջակցում է կողմերի միջև բանակցություններին, որոնք ընթանում են երկկողմ հիմունքներով՝ առանց միջնորդների»,- նշել է Ֆիդանը։