
Խառը մենամարտերի միջին քաշային կարգում Bellator-ի նախկին չեմպիոն, Նիդերլանդները ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին պայմանագիր է կնքել Global Fight League փրոմոուշենի հետ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Գարնանը Մուսասին Պրոֆեսիոնալ մարտիկների լիգային (PFL) մեղադրել էր պայմանագրի պայմանները չկատարելու մեջ, իսկ ավելի ուշ PFL-ը խզել էր նրա հետ պայմանագիրը:
MMA-ում իր նախորդ մենամարտում Մուսասին մրցավարների որոշմամբ պարտվել էր Ֆաբիան Էդվարդսին: Գեղարդը կարիերայի ընթացքում 49 հաղթանակ է տարել և 9 պարտություն կրել, հանդես է եկել նաև UFC-ում: