Մուսասին ցանկանում է հանդիպել Անդերսոնի կամ Հոլլի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

MMA վետերան Գեղարդ Մուսասին (40-6-2) հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Անդերսոն Սիլվայի կամ Յուրայա Հոլլի հետ:

«Այդ մարտերը ես ցանկանում են անցկացնել որքան հնարավոր է շուտ, սակայն UFC-ն  չի տա նրանցից ոչ մեկին: Նրանց համար դա իմաստ չունի: Ես կցանկանայի այդ մարտերն անցկացնել դեկտեմբերին, սակայն բոլորն արդեն զբաղված են, հավանաբար, ինձ մրցակից կտան փետրվարին»,-ասել է Մուսասին:

«Ինձ համար ներկա պահին վատագույն մրցակիցներ են Ժակարեն և Յոել Ռոմերոն, ոճերի տեսանկյունից նրանք վատ տարբերակներ են: Իսկ ահա Ուայդմանը կամ Ռոկխոլդը ոճային առումով ինձ ավելի հարմար են»,-հավելել է Մուսասին:




Լրահոս