
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու վիճակահանության արդյունքներով հայտնի դարձան ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները:
Ցուրիխ քաղաքում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկվեց F խմբում, որտեղ կմրցի Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչում Պորտուգալիա – Դանիա զույգի հաղթողի, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի հավաքականների հետ:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումները կմեկնարկեն 2025 թվականի մարտին և կեզրափակվեն 2026 թվականի մարտին: