«Մարդիկ կլինեն, որ իրենց բարոյական կերպարի ներգրկումով իրավունք ունեն չգնահատել մարդու աշխատանքը». «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով հետագայում Տիգրան Սարգսյանին նաեւ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին՝ Գալուստ Սահակյանը հայտարարել է. «Կարծում եմ, որ մա։րդիկ կլինեն, որ իրենց բարոյական կերպարի ներգրկումով իրավունք ունեն չգնահատել մարդու աշխատանքը, բայց դա չի նշանակում, որ դա դատապարտման ենթակա է»։

«ՉԻ». Ափսոս մեր բարոյական կերպարի ներգրկումը մեզ թույլ չի տալիս ասել այն ամենը, ինչ մենք մտածում ենք Գալուստ Սահակյանի մտավոր կարողությունների մասին, բայց խնդիրը դա չէ. Խնդիրն այն է, որ Տիգրան Սարգսյանն իր վարչապետության վեց տարիների ընթացքում Հայաստանին ոչ թե բարոյական վնաս է պատճառել, այլ նյութական, եւ դա՝ անկախ նրանից, թե բարոյական կերպարի ինչ ներգրկում ունեն հանրապետական պատգամավորները։

Վերջին հաշվով՝ եթե խոսքը բարոյական վնասի փոխհատուցման մասին լիներ, Տիգրան Սարգսյանը պարզապես հրապարակավ ներողություն կխնդրեր ՀՀ ազգաբնակչությունից, եւ հարցը կհամարվեր փակված։ Բայց խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների՝ ՀՀ բյուջե վերադարձնելն է։ Ավելի ճիշտ՝ ներգրկելը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս