
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ։
Ասադը հաստատել է, որ Դամասկոսում է եղել մինչև դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ զինյալների ներխուժումը, միայն այդ ժամանակ է տեղափոխվել Լաթաքիա՝ ռուսական դաշնակիցների հետ համակարգմամբ մարտական գործողությունները վերահսկելու։ Նա ընդգծել է, որ երբեք չի դիտարկել հրաժարական տալու կամ փախուստի դիմելու հնարավորությունը։ Նա վստահեցրել է, որ միակ նպատակը եղել է պայքարն ահաբեկչության դեմ։