Ինչից են վախենում աստղերը (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի մարդիկ, չնայած ֆիլմերում հանդես են գալիս որպես անվախ հերոսներ, այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրն էլ ինչ-որ բանից վախենում է: Որպես կանոն, սովորական մարդկանց ֆոբիաները հայտնի է միայն նրանց հարազատներին ու մերձավորներին: Իսկ հայտնի մարդկանց ֆոբիաների մասին բացահայտում են լրագրողները, գրում է starlounge.com-ը:Այսպես, հայտնի դերասան Ռոբերտ Պատիսոնը վախենում է կարմիր քթով և մեծ կոշկներով ծաղրածուներից: Նա սկսել է վախենալ ծաղրածուներից այն բանից հետո, երբ առաջին անգամ նրա՝ կրկես գնալիս ողբերգություն է տեղի ունեցել. ծաղրածուներից մեկը մահացել է:Ծաղրածուներից վախենում են նաև դերասան Ջոնի Դեպը և ամերիկացի ռեփեր Փաֆի Դեդին, ով պարբերաբար իր պայմանագրերում նշում է, որ իր կողքին երբեք չպետք է լինեն ծաղրածուներ:Դերասանուհի Նիքոլ Քիդմանը վախենում է թիթեռներից: Նա In Style պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե թիթեռների մեջ կա ինչ-որ տարօրինակ և զզվելի բան: Իսկ Սքարլետ Յոհանսոնը, Իլյա Լագուտենկոն և Ֆիլիպ Կիրկորովը սարսափում են ուտիճներից:Ջոնի Դեպը և Ջասթին Թիմբերլեյքը վախենում են սարդերից:Երգչուհի Ռիհաննան վախենում է ձկներից և ընդհանրապես բոլոր ծովային կենդանիներից:Իսկ Թոմ Քրուզը վախենում է այլմոլորակայինների հարձակումներից, աշխարհի վերջից և ճաղատանալուց:Երգչուհի Քայլի Մինոգը խոստովանում է, որ վախենում է հագուստի կախիչներից:”Խնդիրն այն է, որ ես տանել չեմ կարողանում, երբ հագուստը կախված է կախիչների վրա: Ես չեմ սիրում դրանց ձայնը”,- ասել է 43-ամյա երգչուհին:Քելլի Օսբորնը վախենում է հպումներից, հատկապես երբ դիպչում են իր պարանոցին:Քրիստինա Ռիչին վախենում է լողավազանում լողալուց: ,Ես երբեք մենակ չեմ լողում լողավազանում, քանի որ ինձ միշտ թվում է, թե առեղծվածային կերպով լողավազանում կարող է գաղտնի դուռ բացվել և այդտեղից շնաձուկ դուրս գալե,- ասել է 31-ամյա դերասանուհին




Լրահոս