ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնում է ԱՄԷ` նոյեմբերի 25-ին իր ծննդյան 55-ամյակը արաբական շքեղ հանգստավայրում նշելու համար: ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հաստատեց մեր տեղեկությունը` ընդգծելով, որ Գագիկ Ծառուկյանը Դուբայ է մեկնում ընտանյոք հանդերձ, իր ծննդյան օրը նշելու համար: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ պետական նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների հիմնական մասը` Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյաններ, Սամվել Կարապետյան, Գագիկ Բեգլարյան, Սամվել Ալեքսանյան եւ այլք, հրավիրվել է Ծառուկյանի ծննդյան արարողությանը: Այնպես որ, Ծառուկյանին չի հաջողվի անգամ Դուբայում ապաքաղաքական-ընտանեկան միջոցառում անցկացնել:




Լրահոս