Ծառուկյանի հետ մենամարտը ամենադժվարներից մեկն էր. Մախաչև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոստովանել է, որ կարիերայի ամենածանր մենամարտը եղել է ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկիի դեմ առաջին հանդիպումը։

«Ծառուկյանի հետ մենամարտը ամենադժվարներից մեկն էր, սակայն դա ամենածանրը չէր։ 5 ռաունդ Վոլկանովսկու հետ․ դա խենթություն էր։ Զարկերակս հասնում էր 200-ի»,- ռուսաստանցի մարտիկի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Մախաչևը տիտղոսի պաշտպանության մենամարտ է անցկացնելու թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի հետ։

2019 թվականին հայ մարտիկը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և պարտվել մրցավարների որոշմամբ:




Լրահոս