
Տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հանդիպումը, այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն:
Քննարկվել է իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում և Ուկրաինայում:
Լրատվամիջոցների փոպանցմամբ բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասին: Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման պատմական հնարավորություն է ստեղծվել։