
Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը, Մոսկվայում սկսել է արյան քաղցկեղի ռեցիդիվի դեմ բուժումը։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։
Հիշեցնենք, որ այս տարի Սիրիայի նախկին առաջին տիկնոջ մոտ ախտորոշվել է սուր միելոիդային լեյկոզ, իսկ 2019 թվականին Ասմա Ասադը ենթարկվել է վիրահատության՝ հեռացրել են կրծքի չարորակ ուռուցքը։