
Հակառակորդը կզղջա Կազանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ով և որքան էլ ջանա մեզ մոտ ինչ-որ բան ոչնչացնել, դրա դիմաց կբախվի ավելի մեծ ավերածությունների և կզղջա, որ փորձել է նման բան անել մեր երկրում», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նշենք, որ դեկտեմբերի 21-ի առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կազանը։ Վնասվել է երկու բարձրահարկ և մեկ ցածրահարկ շենք: Դրոնները փորձել են հարվածել նաև արդյունաբերական ձեռնարկություններից մեկին։