
Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը։ Այդ մասին X-ի միկրոբլոգում տեղեկացրել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը:
Նրա խոսքով՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունն այդպիսով արձագանքել է Վրաստանի՝ ԵՄ ճանապարհից հեռանալուն և բողոքի ցույցերը ճնշելուն։
Նշվում է, որ դադարեցվել են կանաչ ջրածնի, էներգետիկ ցանցի, Բաթումի ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորումը։ Քաղհասարակության և օրենքի գերակայության աջակցությունը շարունակվելու է։