Դադարեցվել են փորձաքննական պահանջների խախտումներով իրականացվող մետաղաձուլման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի վերաբերյալ, հայտնում են ԲԸՏՄ-ից։

«ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ տեսչական մարմնի աշխատակիցները պարզել են, որ «ՋՄԵՏԱԼ ԹՐԵՅԴԻՆԳ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ին պատկանող Արարատի մարզի Մասիս համայնքի արդյունաբերական գոտում գործող մետաղաձուլման գործարանը ձուլման աշխատանքներն իրականացնում է փորձաքննական պահանջների խախտմամբ։

Խախտումներով իրականացվող աշխատանքները դադարեցվել են։ Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ»,-ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս