«Մակլարենը» հավասարը հավասարի պես չի կարող մրցել «Մերսեդեսի» հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մակլարենի» առաջատար Ջոնսոն Բատտոնը կարծում է, որ իր թիմը դեռ երկար չի կարողանա հավասարը հավասարի պես մրցակցել «Մերսեդեսի» իրենց մրցակիցների հետ:

-Մենք բավականին շատ ենք հետ մնում, ավելի շատ, քան հաշվարկել էինք: Որպեսզի հասնենք «Մերսեդեսին»,մեզ դեռ շատ բան է պետք անել, իսկ դրա համար ժամանակ է հարկավոր,- ասաց Բատտոնը:

-Նրանք անհամեմատ շատ են գերազանցում մնացած մրցակիցներին արագության մեջ: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մոտենանք նրանց: Եվ այնուամենայնիվ, գործերն այդքան էլ վատ չեն: Բահրեյնում (այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենա տվյալ մրցաշարը.խմբ.) մեքենան արդեն բավականին ստաբիլ է ընթանում:

Մեզ դեռ շատ է պետք աշխատել մրցակցել կարողանալու առումով: Ինչ որ մի պահ «Մերսեդեսից» ինչ – որ մեկն ինձ շրջանեցեց, իսկ ես` կարծես անգամ տեղիցս չէի էլ շարժվել:

Հիշեցնենք, որ «Բահրեյնի Գրան-պրին» սկսվում է ապրիլի 6-ին ՝ տեղեկացնում է Autosport.com -ը:




Լրահոս