Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 3-ին, ժամը 06.56-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.39-ին, մարվել՝ 08.03-ին:

Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 99 RR 699 պետհամարանիշով ավտոմեքենան:




Լրահոս