ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին մարտահրավեր է նետում․ ի՞նչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանին չի հանդարտեցրել Հայաստանի 3 նախկին նախագահների բանավեճի հրավիրելու առաջարկի մերժումը, արձանագրենք, որ Հայաստանի վարչապետն անգամ վրդովված է։

Երեք նախագահների պատասխանները հակիրճ ներկայացրել էինք․ Նիկոլ Փաշինյանը նախ բանավեճի մարտահրավեր էր նետել Հայաստանի նախկին նախագահներին, ապա հերթով մերժումներ և անհամաձայնության տեքստեր ստացել։

Արդյունքում, ստացվեց այնպես, որ Հայաստանի 3 նախկին նախագահները անիմաստ համարեցին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը՝ նրան հասկացնելով, որ փաշինյանական իշխանությունը տապալել է Հայաստանի վերաբերյալ ցանկացած բանակցային գործընթաց։

Նրանց խոսքի պարզ հասկացվում է, որ նախկին նախագահները չեն հավատում Փաշինյանի «ազնիվ» առաջարկին և կարծում են, որ այս անգամ էլ մանիպուլացիաները ախուսափելի կլինեն։

Փաշինյանը խախտեց լռությունը ֆեյսբուքյան մի ստատուսի միջոցով հետևորդներին դիմելու եղանակով՝ «սիրելի ժողովուրդ, ճի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն եւ անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից»։

Այն, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը շատ սուր էր արձագանքել Փաշինյանի մարտահրավերին, ակնհայտ էր։ Սակայն, ինչպես ասում էր Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունը հասցրեց նրան, որ առաջին նախագահն անձամբ հայտարարություն տարածեց ևս մեկ անգամ․

«Նիկոլ Փաշինյանին

Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։
Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։
Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։
Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ՝ հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»։

Ֆեյսբուքյան օգտատերերի մեկնաբանությունները կարդալով՝ կարող ենք եզրակացնել, որ առաջին նախագահի հայտարարությունն ուղված Նիկոլ Փաշինյանին կենտրոնական հարված էր դեպի Փաշինյան և դիպել է ուղիղ նշանակետին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս