Հաշմանդամ Շաֆքադ Էմանուելին և նրա կնոջը` Շագուֆթու Քաուսարին մեղավոր են ճանաչել Մուհամմեդ մարգարեի հասցեին վիրավորական արտահայտություններ պարունակող հաղորդագրություններ հղելու մեջ:
Մեղադրող կողմի վարկածի համաձայն՝ այդ հաղորդագրությունները ամուսիններն ուղարկել են Փենջաբի իսլամ դավանող ազդեցիկ բնակիչներին:
Մեղադրյալների փաստաբանը հայտարարել է, թե դատավճիռը կայացվել է առանց որևէ ծանրակշիռ ապացույց ներկայացնելու:
Նրա կարծիքով՝ դատարանի վրա ճնշում են գործադրել իսլամիստները: