Հաշմանդամ քաղաքացիներն անգամ նստելու տեղ չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` հաշմանդամության կարգի համար պայքարող քաղաքացիները սոցիալական ապահովության ծառայությունների տարածքային բաժիններում անգամ նստելու տեղ չունեն: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ ականատես է եղել, թե ինչպես մի շարք քաղաքացիներ հերթ են կանգնել Աջափնյակի սոցիալական ապահովության տարածքային բաժնում իրենց խնդիրների հետ կապված: ՈՒ ողջ ընթացքում մարդկանց մեծ մասը ստիպված է եղել ոտքի վրա մնալ:

Մոտ 20 հոգուց նստելու տեղ ունեցել է ընդամնեը 9 քաղաքացի: Ի դեպ, բաժնում դրված են եղել նստատեղեր, բայց արի ու տես, որ դրանք շարքից դուրս եկած էին: Անգամ դրանց վրա եղել է նախազգուշացում, որ կոտրված է, պետք չի նստել: Իսկապես ցավալի պատկեր է, հուսանք՝ նոր Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ կլինեն նաեւ նման խնդիրների լուծմանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, թե իրենց համար կարեւոր է քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:




Լրահոս