ՍԱՀՄԱՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ ՍՏԱԺ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղի բնակիչ Պավլիկ Էլլարյանը  դժգոհում է, որ ինքը եւ շատ համագյուղացիներ 90-ական թվականներին որպես զինվորական ծառայել են, պաշտպանել հայրենի գյուղի սահմանները, սակայն սոցիալական ապահովության ծառայությունը դա աշխատանքային ստաժ չի համարում` պատճառաբանելով, որ այդ տարիներին զինվորականներն իրենց աշխատավարձը ստացել են ամբողջությամբ եւ դրանից կենսաթոշակային հիմնադրամին մուծումներ չեն կատարել: Մի՞թե այդ տարիներին կար կենսաթոշակային հիմնադրամին կամավոր մուծումներ կատարելու հնարավորություն, թե՞ պետությունն ինքը պետք է կենսաթոշակային հիմնադրամի համար զինվորականների աշխատավարձից պահումներ կատարեր: Սարիգյուղի գյուղապետ Կոմիտաս Էլլարյանը հայտնեց, որ գյուղում շուրջ 30 մարդ, սահմանը պաշտպանելով, զրկվել է այդ ժամանակահատվածի աշխատանքային ստաժից:




Լրահոս