Բրիտանական GiveMeSport պորտալի կազմած ցանկի համաձայն՝ ամենաթերագնահատված խաղացող է ճանաչվել Միքայել Լաուդրուպը։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ» և «Այաքս» ակումբներում։ 2006 թվականին Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լաուդրուպին ճանաչել է Դանիայի ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող։
Տասնյակի երկրորդ տեղում է «Բավարիայի» հարձակվող կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, իսկ երրորդը՝ «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը։
Ամենաթերագնահատվածների տասնյակը.
1.Միքայել Լաուդրուպ (Դանիա)
2.Թոմաս Մյուլեր (Գերմանիա)
3.Ջորդան Հենդերսոն (Անգլիա)
4.Դանիել Կարվախալ (Իսպանիա)
5.Ռոբերտ Պրոսինեչկի (Խորվաթիա)
6.Ֆրանկ Ռիբերի (Ֆրանսիա)
7.Սերխիո Բուսկետս (Իսպանիա)
8.Գեորգի Հաջի (Ռումինիա)
9.Մայքլ Քերրիկ (Անգլիա)
10.Ռուդի Ֆյոլեր (Գերմանիա)