ՄԻՀՐԱՆԸ ԿՊԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միհրան Ծառուկյանը շուտով կներկայացնի «Սիրո կինո» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որտեղ նա հանդես կգա բոլորովին այլ կերպարում ու ոճում: Երգը շատ ռիթմիկ է, երգիչը կպարի տեսահոլովակում, ինչը մինչ այդ չի արել: Տեսահոլովակի ռեժիսորն է Սերգեյ Ավագյանը: Միհրանի մեկնաբանմամբ` այն սիրո մասին է, բայց այնտեղ չի նկարագրվում տանջված-տառապած սեր: Իսկ թե որքան է կազմել տեսահոլովակի բյուջեն, երգիչը չբացեց փակագծերը, միայն ասաց, որ նույնիսկ քիչ բյուջեով կարելի է որակյալ տեսահոլովակ նկարել:




Լրահոս