Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին համաձայնության են եկել ամուսնալուծության պայմանների շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ամուսնալուծության շուրջ եկել են համաձայնության։

Ջոլիի փաստաբան Ջեյմս Սայմոնը Associated Press-ին հաստատել է. «Ավելի քան ութ տարի առաջ Անջելինան Միստր Փիթից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել»։ Ըստ փաստաբանի. «Անկեղծ ասած, Անջելինան շատ հոգնած է, բայց թեթևացած է զգում, որ այդ հատվածն ավարտվել է»։

Դատական փաստաթղթերը դեռ չեն ներկայացվել, և դատավորը պետք է պայմանագիր ստորագրի:

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնացել են 2014 թվականին Ֆրանսիայում՝ մի քանի տարի հանդիպելուց հետո, սակայն 2016 թվականին դերասանուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Նրանց ամուսնությունը պաշտոնապես ավարտվել է 2019 թվականին, սակայն զույգը մինչ այժմ չի կարողացել պայմանավորվել ունեցվածքի բաժանման, ինչպես նաև վեց երեխաների խնամակալության պայմանների շուրջ, որոնցից երեքին որդեգրել են։




Լրահոս