Բրեդ Փիթը Ջոլիի դեմ բողոք Է հարուցել դատարան՝ բիզնեսի մի մասը ռուսաստանցու վաճառելու համար. TMZ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը դատի Է տվել իր նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին, նրան մեղադրելով համատեղ գինեգործական տնտեսությունը ռուսաստանցի ձեռնարկատիրոջը գաղտնի վաճառելու մեջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TMZ հրատարակությունը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը: 2021 թվականի հուլիսին հաղորդվել Էր, որ Ջոլին դատական հայց Է ներկայացրել՝ խնդրելով չեղարկել Փիթի հետ համատեղ ակտիվների վաճառքի ժամանակավոր արգելքը: Մասնավորապես, դերասանուհին ցանկանում Էր վաճառքի հանել Ֆրանսիայում Nouvel գինու արտադրության Miraval Chateau ընկերության իր բաժինը: Սեպտեմբերին Փիթը նախկին կնոջը թույլատրել Է վաճառել իր բաժինը՝ պայմանով, որ անձամբ ինքը հավանություն տա գնորդի թեկնածությանը:

Սակայն արդեն մեկ ամիս անց Փիթը, իր խոսքով, ցնցվել Է, իմանալով, որ գինեգործական տնտեսության կեսը ձեռք Է բերվել ոգելից խմիչքներ արտադրող Stoli Group ընկերության մասնաճյուղի կողմից, որը գտնվում Է ռուսաստանցի գործարար Յուրի Շեֆլերի վերահսկողության ներքո: Փիթը պնդում Է, որ Ջոլին չի ստացել գործարքի համար իր համաձայնությունը եւ դիտավորյալ կերպով իրենից թաքցրել Է դրա մանրամասները: Դերասանը բողոքում Է, որ նոր կոմպանիոնը քաոս Է առաջացրել գինեգործարանի կառավարման մեջ, գրում Է հրատարակությունը: Դերասանը դատարանին խնդրում Է չեղարկել գործարքը: Նա նաեւ մտադիր Է փոխհատուցում ստանալ հասցված վնասի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս