Ռուսական «Գազպրոմ» գազարդյունաբերական ընկերությունը դադարեցրել է ՌԴ-ից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի մատակարարումը: Այս մասին հայտնում է ընկերությունը Telegram-ի իր ալիքում։
«Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից ռուսական գազի մատակարարումը՝ Ուկրաինայի տարածքով դրա տարանցման համար չի իրականացվում», – ասվում է հրապարակման մեջ:
Ընկերությունից հիշեցրել են, որ 2025-ի հունվարի 1-ին ավարտվել է 2019 թվականի դեկտեմբերի 30-ին «Գազպրոմ» ՓԲԸ-ի և «Ուկրաինայի Նավթոգազ» ՓԲԸ-ի միջև ստորագրված համաձայնագրի ժամկետը. այն հնարավորություն էր տալիս Ուկրաինայի տարածքով ռուսական գազի փոխադրումը կազմակերպել:
Ուկրաինական կողմը հրաժարվել է երկարաձգել համաձայնագրի ժամկետը, ուստի «Գազպրոմ»-ը 2025 թվականի հունվարի 1-ից զրկվել է Ուկրաինայի տարածքով տարանցիկ գազ մատակարարելու տեխնիկական և իրավական հնարավորությունից: