ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Այսօր բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում նաեւ ինձ, հետաքրքրում է ավանդների վերադարձման հարցը: Հարազատներիս հետ միասին այդ կապակցությամբ դիմել ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, պատասխանը եղել է այն, որ եթե տվյալ քաղաքացիները ցուցակներում ընդգրկված են, ուրեմն կստանան, եթե ոչ, ապա ոչինչ անել չեն կարող: Գաղտնիք չէ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը մշտապես հետեւողական է եղել ավանդների փոխհատուցման գործընթացի նկատմամբ: Այժմ ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը:  

Գուրգեն Գրիգորյան, 78 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Իսկապես, «Օրինաց երկիր»-ն ավանդները վերադարձնելու ջատագովներից է: Նույնիսկ հարցի ուսումնասիրության համար Ա.Բաղդասարյանի նախաձեռնությամբ ԱԺ-ում ձեւավորվեց ժամանակավոր հանձնաժողով, որից հետո 2006թ-ից սկսվեց ավանդների վերադարձման գործընթացը:
Տարիներ առաջ, երբ ՕԵԿ-ը խոսում էր ավանդների վերադարձման մասին, շատերի մոտ թերահավատություն ու քմծիծաղ էր առաջանում: Գաղտնիք չէ, որ դեռ այն ժամանակ շատ քաղաքական ուժեր ավանդների վերադարձն անհնարին ու  ժամանակավրեպ էին համարում: Սակայն իր բոլոր նախընտրական ծրագրերում ՕԵԿ-ն անդրադարձել եւ հետեւողական  պայքարել է ավանդների ամբողջական վերադարձման համար: Քանի որ ավանդների փոխհատուցման ծրագիրը նպատակաուղղված է սոցիալապես առավել անապահով քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը, այդ պատճառով ԽՍՀՄ ավանդների վերադարձման գործընթացն իրականացվում է կառավարության կողմից հաստատված առաջնահերթություններով ու չափորոշիչներով (փոխհատուցում ստանալու իրավունք ունեն 2005թ. հուլիսի 1-ից 2006-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ընտանեկան նպաստառուների ցանկում գտնվող 70 տարին լրացած եւ դրանից բարձր տարիքի, 70 տարեկան, միայնակ կենսաթոշակառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, ՀՀ պաշտպանության 1990-1994թթ.-ի ընթացքում մարտական գործողություններին մասնակցած, հաշմանդամ դարձած անձինք եւ նրանց ընտանիքների անդամները):
Թեեւ այս 6 տարիների ընթացքում շուրջ 40.000 ավանդատուներ արդեն ստացել են իրենց ավանդները, սակայն ավանդների ամբողջական փոխհատուցման խնդիրը շարունակում է մնալ ՕԵԿ-ի ուշադրության կենտրոնում, քանի որ ավանդների վերադարձման շարունակվող գործընթացը թե՛ ՕԵԿ-ի, թե՛ նրա նախագահ Ա.Բաղդասարյանի նախընտրական ծրագրերի անկյունաքարային հիմնադրույթներից մեկն է: Նկատի ունենալով ավանդների վերադարձման հիմնախնդրի առաջնային լինելու կարեւորությունը` ՕԵԿ-ը շարունակում է պայքարել խնդրի ամբողջական լուծման համար:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար
Հեղինե Բիշարյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնի է, որ ամեն տարվա բյուջեով ինչ-որ գումար հատկացվում է ավանդների փոխհատուցման նպատակին: Սակայն, ըստ ամենայնի, գործընթացը կարող է հարյուրամյակներ տեւել, քանի որ տրամադրվող գումարի չափը սահմանափակ է:




Լրահոս