![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/W4yo7yXpiT7tdt9b0OhMalZGV3V5pCyXGccsYdVi.jpg)
Չինաստանի հյուսիսում գտնվող Չժանցզյակոու քաղաքի պարենային շուկայում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8 մարդ, տուժել՝ 15-ը: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 8.40-ին: Ժամը 10.10- մարվել է, ժամը 12.50-ին փրկարարական աշխատանքներն ավարտվել են:
«Միջադեպի հետևանքով 8 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վնասվածքները ներկայումս վտանգ չեն ներկայացնում կյանքի համար»-,- հայտնել են իշխանությունները: