ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նորածին երեխային խեղդած և պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորածին երեխային արտաքնոցը նետած կնոջ արարքի մասով որոշում է կայացվել: ArmLur.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն դատարանը կիրառել է վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 3-ին առեղծվածային ու դաժան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։

Փրկարարները հատուկ սարքավորման միջոցով արտաքնոցից դուրս են բերել նորածնի դին և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվել է դիահերձարան։

26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին, 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար, կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը։

Հունվարի 3-ին 26-ամյա կինը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս