
Դժվար է ասել` զուգադիպություն է, թե ոչ, բայց փաստ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություն-առաջարկից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիմի ներկայացուցիչները, անգամ որոշ բարեկամներ, վերջին օրերին ենթարկվում են տարատեսակ ճնշումների` սկսած հարկայինից, վերջացրած ոստիկանական: Երեկ հայտնի դարձավ, որ թմրանյութի ապօրինի շրջանառության կասկածանքով կալանավորվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող “Արարատ ցեմենտ” գործարանի հիմնական իրացնող Շլամ մականունով Արմեն Մուրադյանն ու նրա ընկեր Ասատուր Առուստամյանը: Նշենք, որ Շլամը վերջերս ԲՀԿ-ական դարձած՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի` Շերիֆի բարեկամն է: Ըստ շշուկների` խուզարկություններ ու ստուգումներ են սկսվել Ծառուկյանի փեսայի՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի ընկերներից ոմանց տներում: Այստեղ էլ ոստիկանությունն ակտիվորեն զենք է փնտրում: Երեկ խոսվում էր նաեւ, որ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի փեսաներն ինչ-ինչ խնդիրներ ունեն: Մի խոսքով, Ծառուկյանին վախեցնելու գործընթացը նոր թափ է հավաքում: