Դիմակավորված ցուցարարը հունվարի 7–ի գիշերը Մեխիկոյի մոմե արձանների թանգարանում կարմիր ներկ է լցրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մոմե արձանի վրա և կոտրել այն: Այս մասին հայտնում է The Jerusalem Post–ը:
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ցուցարարը արձանը պատել է կարմիր ներկով, ապա հարվածներ հասցրել մուրճով: Արձանի ներքևում տեսանելի է Պաղեստինի դրոշը:
Այնուհետև, տղամարդը տեսախցիկի առաջ ասել է. «Կեցցե Պաղեստինը, կեցցե Սուդանը, կեցցե Եմենը, կեցցե Պուերտո Ռիկոն»:
BDS պաղեստինյան շարժման հրապարակած տեսանյութում այլ մանրամասներ են ի հայտ եկել: Ցուցարարը գրել է.
«Ես պատասխանատվություն ունեմ ոչնչացնելու պատերազմական հանցագործին, քանի որ Մեխիկոյի մոմե արձանների թանգարանը մոռացել է այն ծածկել 40 հազար պաղեստինցիների արյամբ: Ես սա անում եմ՝ գրկելով հրեա ժողովրդին, ում ես շատ եմ սիրում, և ում ինքնությունն առևանգվել է այս ցեղասպանի կողմից»:
JUST NOW: Activists in Mexico City destroy a wax statue of Israeli Prime Minister Benjamin Netanyahu with hammers pic.twitter.com/nIVljKUnS2
— BreakThrough News (@BTnewsroom) January 8, 2025