ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղալաթ եմ արել, մտա միլ պետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը սկսում է շարք, որի ընթացքում իրավական ոլորտը լուսաբանող լրագրող Քնար Մանուկյանը կպատմի ՀՀ Աբովյան ՔԿՀ-ում գտնվող կանանց ճակատագրերի մասին։

Եվ այպես, հաղորդաշարի առաջին մասում, կանանց բանտում պատիժը կրող Արմինե Միրզոյանը պատմում է, թե ինպես կրկին հայտնվեց բանտում։

Ըստ մեղադրական եզրակացության Արմինե Միրզոյանը 2023 թվականի փետրվարի 8-ին` մուտք է գործել Երևան քաղաքի բնակարաններից մեկը և հյուրասենյակում առկա բազկաթոռի վրայից գաղտնի հափշտակել 10.000 ՀՀ դրամ, «Այֆոն 12 պռո մաքս» ապրանքանիշի բջջային հեռախոս՝ հասցնելով ընդհանուր 335.000 ՀՀ դրամի վնաս:

Վերոնշյալ արարքի համար դատարանը Արմինե Միրզոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 5 տարի 5 ամիս 28 օր ժամկետով. Աբովյան քրեակատարողական հիմնարկում Արմինեն հայտնվում է երկրորդ անգամ ու բանտում բոլորը նրան անվանում են՝ «Բուբուշ»։

Մանրամասները՝ հաղորդաշարի հերթական համարում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս