Բայդենը Կալիֆորնիայի հրդեհներն անվանել է ամենակործանարարը նահանգի պատմության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիայում բռնկված հրդեհները, որոնց տարածությունը հասել է գրեթե 11 հազար հեկտարի, անվանել է նահանգի պատմության մեջ ամենաընդգրկուն և ամենակործանարար հրդեհները։ Բայդենն այդ մասին հայտարարել է հունվարի 9-ին կայացած մամուլի ասուլիսում։

«Դրանք ամենաավերիչ հրդեհներն են Կալիֆորնիայի պատմության մեջ», – ասել է նա:

Ինչպես նշել է Բայդենը, ԱՄՆ իշխանությունները Կալիֆորնիա են ուղարկում լրացուցիչ հրշեջ բրիգադներ և ավիացիա՝ կրակը մարելու համար։ Ներգրավված են հրշեջ բրիգադներ և հրշեջ ինքնաթիռներ  նաև Կանադայից։

«Այս պահին տարհանվել է 360 հազար մարդ»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։

Պատասխանելով լրագրողների հարցին հրդեհներից հետո վերականգնման պոտենցիալ արժեքի մասին՝ Բայդենը ստույգ գումար չի հայտնել, սակայն նշել է, որ դա շատ մեծ թիվ կլինի։

«Ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չի կարող ձեզ ասել դա։ Ցանկացած մարդ, ով ձեզ այժմ թիվ հայտնի, պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսում», – նշել է նախագահը:




Լրահոս