ԱՄՆ-ում միլիոնատերերի մեծ մասն ապրում է Կալիֆորնիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալիֆորնիան ճանաչվել է թվով ամենաշատ գերահարստ (ավելի քան 30 մլն դոլար) քաղաքացիներ ունեցող ամերիկյան նահանգը, տեղեկացնում է MarketWatch-ը:

«Ոսկյա նահանգում» բնակվում է 13 445 հազար միլիոնատեր քաղաքացի: Դա ավելի շատ է, քան Մեծ Բրիտանիայում (11 510 մարդ): Այդ թիվը նախորդ տարվա համեմատ 6%-ով աճել է: Գերհարուստները հիմնականում բնակվում են Սան-Ֆրանցիսկոյում (5 460) և Լոս Անջելեսում (5 135):

Գերհարուստներով ամենաշատ բնակեցված քաղաքը Նյու Յորքն է: «Մեծ Խնձորում» բնակվում են 30 մլն դոլարից ավել գումար ունեցող 8 655 մարդ: Այդ ցուցանիշի շնորհիվ Նյու Յորք նահանգը վարկանիշային ցուցակում երրորդ հորիզոնականում է:

ԱՄՆ-ում ամենահարուստ մարդը՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ապրում է Վաշինգտոն նահանգում:




Լրահոս