Վահե Հակոբյանի և Սուրեն Խաչատրյանի ջրերը նույն առվով երկար չեն կարող հոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը  armlur.am լրատվականի հետ զրույցում ասաց, որ ինքը տեղեկություններ ունի, որ Սուրեն Խաչատրյանի ` Գորիսի շրջանային խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու ժամանալ եղեl են էական խախտումներ:

Խորհրդի բազմաթիվ անդամներ չեն մասնակցել խորհրդի նիստին` հատկապես գյուղապետերի մեծ մասը:

«Իրեն հատուկ կարգով Սուրեն Խաչատրյանը կարգել է Գորիսի շրջանային խորհրդի նախագահ, իսկ հորեղբոր որդուն` Սասուն Խաչատրյանին կարգել է իր տեղակալ: Սուրեն Խաչատրյանը հավատարիմ է մնում իր  մականվանն ու իր էությանը և ամեն ինչ անում  է, որ ՀՀԿ-ում պահպանի իր լծակները և դրանք օգտագործի իր անձնական շահերի համար»,- ասաց պրն Հարությունյանը:

Պրն Հարությունյանի խոսքով` նախկին մարզպետը վստահ չէ, որ առաջիկայում կարող է ընտրվել ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի ղեկավար: Նա փորձել է  լուրջ խախտումներով պահպանել ՀՀԿ-ի Գորիսի տարածքային  կառույցի ղեկավարի պաշտոնը:

-Այսինքն`  Սուրեն Խաչատրյանը ցանկանո՞ւմ է վերականգնել իր ազդեցությունը Սյունիքում:

-Անշուշտ, այս առումով Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի և Սուրեն Խաչատրյանի  ջրերը նույն առվով երկար չեն կարող հոսել: Հետևաբար Սյունիքի նախկին մարզպետը  շատ կցանկանա ընտրվել ՀՀԿ Սյունիքի տարածքային կառույցի ղեկավար այն դեպքում, երբ այդ նույն ցանկությունը կունենա մարզպետ Վահե Հակոբյանը:

-Չե՞ք բացառում փաստորեն, որ առաջիկայում Սուրեն Խաչատրյանը նորից զբաղեցնի Սյունիքի մարզպետի պաշտոնը:

-Որևէ բան չեմ բացառում:

Սոնա Դավթյան




Լրահոս