![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/163596098_10165202534755247_2584709768699585478_n.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը կրկին հանդես կգա հայկական Պրեմիեր լիգայում:
Ժիրայր Շաղոյանը հունգարական «Դեբրեցենից» վերադառնում է «Արարատ-Արմենիա»: Շաղոյանը վարձակալության հիմունքներով Հունգարիայի յոթակի չեմպիոն ու յոթակի գավաթակիր թիմ էր տեղափոխվել անցած ամռանը։ Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին հատվածից հետո «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է: