ԱՄՆ-ն չի ճանաչել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը և նրան ձերբակալելու համար պարգևը հասցրել է 25 մլն դոլարի։ Վկայակոչելով BBC-ին՝ այս մասին հայտարարել են Սպիտակ տան վարչակազմում։
Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոյի ձերբակալության համար ԱՄՆ-ն առաջարկել է 15 միլիոն դոլար։
Մեծ Բրիտանիան իր հերթին պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 15 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝ դատավորների, անվտանգության ուժերի աշխատակիցների և ռազմական պաշտոնյաների նկատմամբ:
Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը: Երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունվարի 10-ին Կարակասում ՝ դաշնային օրենսդիր պալատում: