Վենեսուելան պայքարում է նավթի «արդարացի» գնի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենեսուելան կշարունակի պայքարել նավթի արդարացի գների վերականգնման համար: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: «Առայժմ մեզ չի հաջղվել դա անել, սակայն մենք կշարունակենք պայքարել, որպեսզի նավթի գները հասնեն արդարացի մակարդակին՝ 100 դոլար՝ բարելի դիմաց», – ասել է Վենեսուեկայի նախագահը:

Վերջին օրերին Նիկոլաս Մադուրով բազմիցս համոզվածություն է հայտնել, որ գները համաշխարհային շուկայում կվերադառնան այդ մակարդակին: Սակայն անցած շաբաթ վենեսուելյան նավթի միջին գինը վերջին 4 տարում առաջին անգամ եղել է բարելի դիմաց 70 դոլարից ցածր, տեղեկացնում է ТАСС-ը:




Լրահոս