![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/bwbWAXFdOgUJP1bvxZy2vJPnnLmZAydqeMm1rsiP.webp)
Մոսկվայի ժամանակով ժամը 15:05-ից Կազանի օդանավակայանում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին «Տելեգրամ»-իր ալիքում հայտնել է «Ռոսավիացիա»-ի մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։
«Մոսկվայի ժամանակով ժամը 15:05-ից Կազանի օդանավակայանում օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել»,- հայտնել է նա:
Ռուսաստանի երեք քաղաքների՝ Կազանի, Նիժնեկամսկի և Ուլյանովսկի օդանավակայաններում հունվարի 11-ի առավոտյան մտցված ժամանակավոր սահմանափակումները չեղարկվել էին Մոսկվայի ժամանակով ժամը 08:30-ին: Սահմանափակումները մտցվել էին քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար։