
Վրացական առաջատար բոլոր թերթերն այսօր լույս են տեսել No newspapers–no democracy՝ Չկա թերթ, չկա ժողովրդավարություն շապիկով, իսկ վրացի լրագրողներն այսօր պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ։ Ինչպես հաղորդում է ռուսական Vz.ru կայքը, լրագրողներն այդպիսով իրենց բողոքն են արտահայտում տպագիր մամուլի իրացման կետերի փոխարեն 1000 կրպակ տեղադրելու համար Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարած աճուրդի դեմ։