ArmLur.am-ը դիմել էր հայրենի խորհրդարանին՝ պարզելու, թե 2024 թվականի ընթացքում ԱԺ-ում օրենքի նախագծի քանի քվեարկություն և գրանցում է եղել, ո՞ր պատգամավորն է ամենաշատը բացակայել քվեարկություններից։
Այսպիսով՝ 2024 թվականի հունվար ամսից մինչև հունիսը ներառյալ տեղի է ունեցել 217 քվեարկություն և գրանցում։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե առաջին օրացուցային կիսամյակի ընթացքում, որ պատգամավորներն են ամենից շատը բացակայել քվեարկություններից։
Օրինակ 2024 թվականի հունվարից մինչև հունիս ամիսներին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քվեարկություններից բացակայել է 59 անգամ և հետաքրքիրն այն է, որ 59 բացակայությունն էլ հարգելի պատճառով են։
«ՔՊ» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ով արդարադատության նախարարի երբեմնի թեկնածու էր, 2024 թվականի նույն ժամանակահատվածում բացակայել է 57 անգամ, որից հարգելի են 40-ը։
«ՔՊ» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը 2024 թվականի նշված ժամանակահատվածում բացակայել է 76 անգամ, որից հարգելի պատճառներով են 58-ը։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը բացակայել է 58 անգամ և 58-ն էլ հարգելի են։
«ՔՊ» խմբակցության նախկին պատգամավոր, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը 2024 թվականի նույն ժամանակահատվածում բացակայել է 74 անգամ, որից հարգելի է միայն 1 բացակայությունը։
«ՔՊ» կուսակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի բացակայությունները թվով 50-ն են, որոնցից հարգելի են միայն 20-ը։
«ՔՊ» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը քվեարկություններից բացակայել է 56 անգամ, որոնցից հարգելի է 11-ը։
«ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 2024 թվականի հունվարից հունիս ամիսների քվեարկություններից բացակայել է 45 անգամ, որից հարգելի է միայն 1-ը։
«ՔՊ» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը քվեարկություններից բացակայել է 59 անգամ, որից հարգելի են 2-ը։
«ՔՊ» խմբակցության արդեն նախկին պատգամավորներից ամենապարտաճանաչների շարքում է Հովիկ Աղազարյանը, ում երկու բացականերն էլ եղել են հարգելի։
Նշենք նաև, որ ՔՊ-ական վերը նշված պատգամավորները նաև խմբակցության այն անձինք են, որ ամենաշատն են գործուղվում տարբեր երկրներում, ովքեր, կարելի է ասել, ՔՊ ֆրակցիայի «արտոնյալներն» են:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան