ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լյուքս դասի ավտոմեքենայից մինչև երթուղային տաքսի․ պատգամավորներից ով ինչ մակնիշի մեքենայով է շրջում, և ով թիկնապահ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ Ազգային Ժողովի պատգամավորները գրեթե բոլոր ժամանակներում ունեցել են իրենց վարորդներն ու անվտանգությունը «հսկող» աշխատակիցները, որոնց ուղեկցությամբ էլ խորհրդարան աշխատանքի են գնացել:

ArmLur.am-ը փորձել է ներկայիս խորհրդարանի պատգամավորներից պարզել, թե ինչ մեքենաներով են նրանք աշխատանքի ներկայանում, արդյոք ունեն իրենց վարորդներն ու ընդհանրապես Հայաստանում իրենց անվտանգ զգում են, թե ունեն նաեւ անվտանգության աշխատակիցներ:

ArmLur.am-ը եղել է ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ, որտեղով որ հայրենի օրենսդիրները մուտք են գործում խորհրդարան: Պարզել ենք, որ պատգամավորներից ոմանք ԱԺ գալիս են ոտքով, ոմանք իրենց սեփական մեքենաներով, ոմանք տաքսիներով, իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը երթուղային ավտոբուսով: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանն ԱԺ գալիս է իր շքեղ մեքենայով` վերջինս նաեւ անվտանգություն ունի:

Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս