Հայտնի են Հայաստանի պատանեկան հավաքականների մրցակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր շվեյցարական Նիոնում կայացել է 2012/13թթ. մինչև 17 և 19 տարեկանների Եվրոպայի առաջնության  ընտրական փուլի վիճակահանությունը։ Ընտրական փուլի հանդիպումները կկայանան 2012թ. աշնանը։ 2013թ. էլիտ ռաունդում հանդես կգան յուրաքանչյուր քառյակի հաղթողները և երրորդ տեղը զբաղեցրած թիմերից լավագույնը (խմբի առաջին երկու թիմերի հետ խաղերի արդյունքով): Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հայտնվել է 9-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Շոտլանդիայի, Շվեյցարիայի և Ռումինիայի թիմերը։  Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկվել է առաջին խմբում, որտեղ մրցելու է Բելառուսի, Սերբիայի և Մոլդովայի հետ։  Մինի մրցաշարերի տանտերերը հայտնի կդառնան ավելի ուշ։ 




Լրահոս